«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»․ այսպիսի գրություններով՝ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր Երևանից 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Կոռնիձոր։ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախատեսվում է, որ հումանիտար օգնությունը Կոռնիձորից ռուս խաղաղապահների միջոցով կփոխանցվի արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։