Ըստ «Վեստնիկ Կավկազա»-ի՝ Երեւանում արդեն գործում է Ozon ընկերության տեսակավորման կենտրոնը, որը կօգնի Հայաստանից ապրանքներ հասցնելու Ռուսաստան։ Հայաստանից Ռուսաստան առաքման ժամկետը կլինի 5-8 օր, ռուսական շուկա կներկայացվեն տարբեր բնույթի ապրանքներ՝ հագուստ եւ կոշիկ, ինչպես նաեւ տնտեսական ապրանքներ։
Ընկերությունը նախատեսում է ստեղծել սեփական կետերի ցանց՝ պատվերներ ընդունելու եւ տրամադրելու համար ամբողջ հանրապետությունում: Սկզբնական փուլում վաճառողներին հասանելի կլինեն Ռուսաստան ապրանքների առաքման մի քանի սխեմաներ՝ առաքում «վաճառողի պահեստից» եւ «անմիջապես վաճառողին»։