Արցախի Հանրապետության կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումը կազմակերպելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
- Հակամանրէային դեղեր
- Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
- Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
- Հորմոններ
- Անզգայացնող, ցավազրկող դեղեր
- Ներարկման դեղեր
- Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
- Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
- Հակավիրուսային
- Հակահիստամինային
- Հակասնկային
- Հակահերպեսային
- Հեպատոպրոտեկտորներ
- Հակամիգրենային
- Հակաուռուցքային
- Ակնաբուժական
- Ախտահանիչներ
- Աղեստամոքսային
- Միզամուղ
- Հակաբորբոքային
- Հակափսխեցուցիչ
- Հոգեմետներ: