Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական աշխատանք է կատարում Լեռնային Ղարաբաղում տիրող շատ դժվարին հանգամանքներում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կարեւոր է, որ ԿԽՄԿ-ն կարողանա ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին», գրել է Կլաարը։
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ չնայած համառ ջանքերին, իրենք ներկայում չեն կարողանում Արցախի բնակիչներին օգնություն հասցնել Լաչինի միջանցքով եւ այլ ուղիներով, ներառյալ Ակնան: