Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Իռլանդիայի երեխաների, իրավահավասարության, հաշմանդամների, ինտեգրման և երիտասարդության դեպարտամենտի հրապարակած վիճակագրական տվյալներով Իռլանդիայում ապաստան հայցողների թվաքանակով առաջին տեղում են Վրաստանի քաղաքացիները: Ըստ զեկույցի՝ Վրաստանից ապաստան հայցողների թիվը 8 անգամ գերազանցում է Ուկրաինայից ապաստան հայցողների թիվը։
Իռլանդական լրատվամիջոցները նշել են, որ Վրաստանից ապաստան հայցողների թվի կտրուկ աճը սկսվում է 2021-ից։ 2022-ի առաջին 8 ամիսներին Իռլանդիայում ապաստան է խնդրել Վրաստանի շուրջ 1800 քաղաքացի, ինչը 8 անգամ ավելի է, քան 2021-ի ամբողջ ընթացքում Վրաստանի քաղաքացիների ներկայացրած դիմումների թիվը։
Իռլանդիայի փախստականների խորհրդի տվյալներով` Վրաստանից 2022-ի հունվարից հուլիս ժամանած ապաստան հայցողների 20 %-ը դրական պատասխան է ստացել, 2021-ին այդ ցուցանիշը եղել է 18 %։