ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, թե Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն:
«Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտքը։ Դրանից բացի՝ Բաքվից հնչեցին անմարդկային եւ ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»,- գրել է փոխարտգործնախարարը։