Օգոստոսի 5-ին՝ 21:00-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում կկայանա Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Մինչեւ հանդիսության օրը Շիրակի մարզը նախապատրաստությունների մեջ է. ասֆալտապատվել եւ բարեկարգվել է քաղաքային մարզադաշտի տարածքը, պատշաճ տեսքի բերվել մարզադաշտը:
Նախնական տվյալներով՝ ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության 18 քաղաքից է՝ շուրջ 430 մասնակից: Հաջորդում է Թուրքիան՝ 374, Վրաստանը՝ 301, ԱՄՆ-ը՝ 47 մասնակիցներով: 180 մասնակից էլ հայտագրվել է Ֆրանսիայից: Պատվիրակություններ կլինեն նաեւ Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից:
Մինչ այս պահը արտերկրից եւ Հայաստանից գրանցված մասնակից մարզիկների ընդհանուր թիվը շուրջ 5500 է։
Բացի մարզիկներից՝ Շիրակի մարզը պատրաստվում է հյուրընկալելու մշակութային, պարային խմբերի շուրջ100 մասնակցի, 200 կամավորի եւ բազմաթիվ հյուրերի:
Կկարողանա՞ մարզը տեղավորել աննախադեպ մեծաթիվ հյուրերի, ապահովել գիշերակացով. պատասխանատուներն ասում են՝ ճիշտ է, հյուրանոցներում եւ հյուրատներում տեղերը գրեթե սպառվել են, բայց հարցի լուծման այլընտրանքային տարբերակներ անպայման կլինեն: