Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ հուլիսի 28-ին Լաչին քաղաք է ուղարկվել 56 ադրբեջանցիներից բաղկացած 16 ընտանիք։
«Լաչինի բնակիչները կբնակեցվեն իրենց տներում, որտեղ նրանք ապրել են նախկինում։ Բոլոր տները վերականգնվել կամ վերանորոգվել են տարածաշրջանում ընթացող վերականգնողական աշխատանքների շրջանակում»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:
Այսպիսով՝ ներկա պահին Լաչինում մշտական բնակություն է հաստատել 647 ադրբեջանցիներից բաղկացած 168 ընտանիք։
Հուլիսի 25-ին Լաչին էր ուղարկվել 89 ադրբեջանցիներից բաղկացած 19 ընտանիք։