ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտնում է Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը 20 միլիոն դոլար ներդրումով ամրապնդելու մասին։
«Միայնակ հեռու չես գնա, բայց միասին մենք կարող ենք հասնել շատ բանի»․ գրող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտանության ջատագով Հելեն Ադամս Քելլերի խոսքերը կարգախոս դարձնելով՝ գործակալությունը հայաստանյան եւ միջազգային գործընկերների հետ ստեղծում է սոցիալական պաշտպանության առավել գործուն եւ արդյունավետ համակարգ։
«Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» հնգամյա նոր ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում Դիմոքրըսի ինթերնեյշընլ կազմակերպությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ գործընկեր այլ կազմակերպությունների հետ գործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տեղահանված բնակչության, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, խաղաղության եւ անվտանգության պաշտպանների, ընտանեկան կամ գենդերային հիմքով բռնության զոհերի եւ հատուկ կարիքներ ունեցող այլ խմբերի սոցիալական ներառումը եւ հզորացումը։
«Այս ծրագիրը կնպաստի երկրում սոցիալական պաշտպանությանը՝ «ոչինչ մեզ համար, առանց մեզ» սկզբունքով»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: