Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 28-ին` 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։