Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատմամշակութային արժեք ներկայացնող պատշգամբը շուտով այցելուներին կներկայանա հիմնանորոգված:
Աշխատանքները մեկնարկել էին անցած տարի, ավարտին կհասնեն մի քանի օր անց:
Պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանն ասում է՝ փայտե պատշգամբը փլվելու եզրին էր, այնքան էր խարխլված, որ լուրջ վտանգ էր ներկայացնում այցելուների համար:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ներդրման կեսից ավելին՝ 55 տոկոսը, Գյումրու համայնքապետարանինն է, 45-ն էլ՝ Կառավարությանը: Շինաշխատանքների համար հատկացվել է ընդհանուր 12 մլն դրամ։