«Ալիք Մեդիան» անդրադարձել էր Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի խնդրներին։
Քաղաքի պատմակամն միջուկում՝ ամենակենտրոնում գտնվող արտաքինից շքեղ շենքը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէր: Տարածքի միայն 40-50 տոկոսն էր օգտագործվում, մնացածը քայքայված լինելու պատճառով փակ դռների հետեւում էր մնացել։ Երկրորդ հարկում կար դահլիճ, որը նույնպես չէր օգտագործվում։ Կտուրից անձրեւաջրերի կաթոցի պատճառով լուրջ վնասվել էր հետին պատը:
Խնդրի լուծման համար Գյումրու համայնքապետարանի աղքատ բյուջեից կատարված հատկացումներով արվում էին որոշակի բարեկարգումներ ու գույքային համալրումներ, որոնք խնդրի լիարժեք լուծում չէին:
Հայաստանի առաջին մանկական պետական թատրոնը վերանորոգելու համար 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով հատկացվել էր մոտ 43 մլն դրամ՝ շենքի, 7 մլն՝ կտուրի վերանորոգման համար։ Ներդրման 55 տոկոսը համայնքինն է, 45-ը՝ պետությանը:
Կառավարության 27.07.2023 թվականի որոշման համաձայն` տրամադրվել է ընդհանուր հատկացման 21մլն 748 հազար դրամը:
Շինարարական աշխաանքները ավարտական փուլում են: