Արցախի ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնել են, որ հուլիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Նախրդ օրը նա հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ երկրի ղեկավարին ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։