Ըստ ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ հանրապետության տարածքում hուլիսի 30-31-ին եւ օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Քամին՝ հարավարեւմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով։
Երեւանում հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։