Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 27-29-ը հանրապետության տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Երեւանում, Գորիս քաղաքում եւ Նորակերտ, Գետափ, Ախուրյան, Նոր Խարբերդ, Քուչակ, Մալիշկա, Վերին Պտղնի գյուղերում նկատված օձերի վերաբերյալ 11 ահազանգ է ստացվել:
Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղազննում են արել, եւ հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 1 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: