iPhone 15-ի դիզայնը տարբերվելու է նախորդ մոդելներից։ Pro մոդելներում կաղապարի չժանգոտվող պողպատը կփոխարինվի տիտանով, որի շնորհիվ հեռախոսն ավելի ամուր եւ թեթեւ կլինի, վերանորոգելն՝ ավելի հեշտ։
«Բլումբերգը» գրում է՝ iPhone 15 Pro-ն 100 դոլարով ավելի թանկ կլինի iPhone 14 Pro-ից, իսկ iPhone 15 Pro Max-ը՝ 100-200 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro Max-ը։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Apple-ը նոր սարքերի կաղապարները պատրաստելու է տիտանից:
iPhone 15 սմարթֆոնների շարքի շնորհանդեսը կլինի 2023-ի աշնանը։ Շնորհանդեսից հետո հեռախոսը կհանվի վաճառքի։