Իրանի Ալբորզ նահանգում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով երկու մարդ է մահացել։
«Իռնա» գործակալությունը գրում է՝ ինքնաթիռն ընկել է նահանգի վարչական կենտրոնից՝ Քերեջ քաղաքից ոչ հեռու։ Երկու մարդ տեղում մահացել է։ Նախնական տեղեկության համաձայն՝ ինքնաթիռի ընկնելու պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Fars գործակալությունը նշել է, որ ինքնաթիռի շարժիչը շարքից դուրս է եկել թռիչքի պահին։
Իրանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

նախորդը