Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Արթիկ» բասկետբոլային ակումբի թիմը 2023 թվականի Հայաստանի չեմպիոնն է։ Հուլիսի 30-ի ուշ երեկոյան կայացած «Ա-լիգայի» եզրափակիչում «Արթիկ»-«Ուրարտու» խաղն ավարտվել է 95-86 հաշվով։
Նշենք, որ Արթիկում բասկետբոլային ավանդույթները խոր արմատներ ունեն: Արթիկի պատանիների թիմը 1987 թվականին Խորհրդային Միության մինչեւ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքներում անցկացվող մրցաշարում դարձել է չեմպիոն: 1991-1992 թվականներին էլ նորանկախ Հայաստանի առաջին չեմպիոնն է եղել: Նույն տարում Թեհրանում անցկացված Համահայկական խաղերում գրավել է երկրորդ տեղը:
Զարգացնելով գրանցած հաղթանակները՝ 2017-2018 թվականներին «Արթիկ»-ը դարձել է Հայաստանի չեմպիոն, «Ա-լիգայի» փոխչեմպիոն։
Բասկետբոլային ակումբն այս տարի հովանավորում է Հարությունյան ընտանիքը, աջակցում է թիմի 1992 թվականի մարզիչ Յուրա Նահապետյանը, մարզիչներն են Գոռ Մովսիսյանը եւ Սենիկ Վահրադյանը: