Ilur.am կայքը հրապարակել է պատմաբան, Հայաստանի նորագույն շրջանի ուսումնասիրող Աշոտ Սարգսյանի հոդվածը, որը նպատակ ունի չեզոքացնելու պատմությունը խեղաթյուրելու եւս մեկ փորձ։
Հոդվածագիրն անդրադառնում է համազգային շարժման մի դրվագի, երբ «Ղարաբաղ» կոմիտեն, հակադրվելով ԽՍՀՄ կենտրոնական իշխանության եւ Ադրբեջանի ղեկավարության վտանգավոր որոշմանը, ավտոշարասյուներով շինանյութ էր առաքում պաշարված Ստեփանակերտ։
Այսօր, երբ հումանիտար օգնություն տանող հայկական բեռնատարները չեն կարողանում հասնել շուրջ կես տարի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, առավել քան կարեւոր է հիշել 35-ամյա վաղեմության այս պատմությունը եւ իմանալ ճշմարտությունը դրա մասին։