Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 1-3-ին, ինչպես նաեւ օգոստոսի 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, օգոստոսի 4-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին կլինի հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախի Հանրապետությունում` 8-10 աստիճանով։
Երեւանում օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-5-ին կեսօրից հետո սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։