ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։
Իր թվիթերյան գրառման մեջ նա ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` օրերս կատարած գրառումը, որով պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ։