Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան եւ նախկին սենատոր Բրաունբեքը մտավախություն է հայտնել, որ իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ։ Նա պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։
«Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար իրավիճակը հետզհետե ավելի է վատթարանում։ Լաչինի միջանցքը փակ է՝ չնայած այն բաց պահելու պայմանավորվածությանը։ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի մարդասիրական իրավունքի խախտումների համար, քանի դեռ ամեն ինչ է՛լ ավելի չի վատթարացել»,- գրել է Բրաունբեքը։ Նախկին սենատերը հիշեցրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկել է գազից եւ էլեկտրաէներգիայից, իսկ հունիսի 15-ից հետո ամբողջովին արգելափակել է միջանցքը, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը զրկվել է հումանիտար մատակարարումներից․ այնտեղ կա սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի պակաս։