«Մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերը կարող է հայտնվել Արցախի թատերաբեմից 25 կմ հեռավորության վրա»,- այսօր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրան հարց ուղղեցին, թե՝ «Կանխատեսումը, որ Թուրքիան չէր կարող մասնակցել, ինչի՞ց է բխել: Գուցե Ռուսաստանի՞ց է եղել, ի՞նչն է մեզ այդքան հանգիստ պահել»: Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ հանգիստ չենք եղել, անհանգիստ ենք եղել: Ինչ վերաբերում է հանգստությանը, նախկին նախարարը բառացիորեն ասաց. «Սպառնալիքների գնահատման ընթացքում աշխարհաքաղաքական էդպիսի պրոցեսներ չէին ընթանում»:
Նա նաեւ ակնարկում է, որ «հաշվի էինք առել դաշնակցի (Ռուսաստանի) եւ այդ դաշինքի (ՀԱՊԿ) մասնակցությունը»: