Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել Ադրբեջանին մինչեւ օգոստոսի 8-ը Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու մասին ժամանակ տրամադրել:
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել նրա գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության եւ հնարավոր վերադարձի մասին:
Ավելի վաղ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: