Ղազախստանում, որտեղ կան ռուսերեն ուսուցմամբ մեծ թվով դպրոցներ, ընտանիքները նախընտրում են իրենց երեխաներին ղազախերենով դասավանդվող դպրոցներ ուղարկել: «Երեխաների 70,7%-ը նախընտրել է սովորել պետական լեզվով՝ ղազախերենով»,- նշել են նախարարությունից։ 2022-ին Ղազախստանում առաջին դասարան ընդունված ավելի քան 400 հազար երեխաների շուրջ 70%-ն ընտրել է պետական լեզվով դպրոցները:
Օգոստոսի 1-ին հանրապետությունում ավարտվել է երեխաներին 1-ին դասարան ընդունելու գործընթացը։ Ղազախստանի կրթության նախարարության տվյալներով՝ 2023-2024 ուստարվա համար առաջին դասարան է ընդունվել 339 հազար 880 երեխա։