Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանին մեղադրելով բնապահպանական հանցագործությունների համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քննություն է տարվում ՀՀ սահմանամերձ գոտու Արաքս եւ Ողջի գետերի աղտոտվածության փաստով։
Նշվում է, որ Հայաստանի խոշոր լեռնահանքային ձեռնարկության՝ Քաջարանի պղնձամոլիբդենային եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատները, ինչպես նաեւ Երասխ գյուղում նոր կառուցվող խոշոր մետալուրգիական գործարանը շրջակա միջավայրի պահպանության պայմանների խախտումներով երկար ժամանակ ինտենսիվ կերպով աղտոտել են անդրսահմանային Ողջի գետը՝ առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնության, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացրել։