Ըստ «Ասպարեզ» պարբերականի՝ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ իր պարտավորությունները:
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է Թուրքայի հանդեպ իր պարտավորությունները, եւ հույս հայտնել, որ նույնը պիտի անեն նաեւ Ռուսաստանի գործընկերները:
Ի պատասխան Էրդողանի հայտարարության, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, Պետդումայի փոխնախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դրականորեն ընդունել այն: «Վլադիմիր Զելենսկին ինքը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն առանց Ուկրաինայի»,- նշել է նա: