Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Բուրսա նահանգում։ Կրակը կլանել է 10 գործարան։ Հրշեջ ջոկատները հրդեհը ստիպված են եղել մարել միայն օդից։
Ավելի քան 5 ժամ տեւած հրդեհը մարելու համար ուղարկվել են 105 հրշեջ մեքենա եւ 200 անձնակազմ։ Օգտագործվել են 4 ուղղաթիռ եւ 2 հրշեջ ինքնաթիռ։
Մի քանի ժամ տեւած հրդեհը սկզբում բռնկվել է Բուրսայի Ինեգոլ թաղամասի գործարաններից մեկում։ Որոշ ժամանակ անց կրակը տարածվել է հարեւան 10 գործարանների վրա, որոնց թվում կան մետաղի, կահույքի եւ տեքստիլի արտադրության ձեռնարկություններ։ Հայտնել են է 4 զոհի մասին։