Արցախի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի եւ հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար այսօր:
«Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու եւ ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են լինելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին եւ հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները»: