2024 թվականի գալիք նախագահական եւ կոնգրեսական ընտրությունների հետնապատկերում ԱՄՆ-ում հանրությանն ավելի ու ավելի է անհանգստանցում երկրի առաջնորդների եւ քաղաքական գործիչների միջին տարիքը։ Հարցը դարձավ քննարկման հիմնական թեմաներից մեկը այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ 81-ամյա Միթչ Մըքքոնելը մոտ 20 վայրկյան քարացավ անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մինչ այդ հանրապետականը մի քանի անգամ ընկավ հանրության աչքի առաջ. Մեկ այլ խթան դարձավ այն փաստը, որ 90-ամյա սենատոր Դիանա Ֆայնշթայնը առողջության խնդիրների պատճառով սկսեց չմասնակցել Կոնգրեսի նիստերին: Հանդիպումներից մեկում Ֆայնշտեյնը չկարողացավ խոսել առանց հուշարարի։
Սպիտակ տան ներկայիս ղեկավար, 80-ամյա Ջո Բայդենը պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահն է։ Բայդենը հայտարարել է նաեւ գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Եթե նա վերընտրվի, երկրորդ ժամկետում երկիրը կսկսի ղեկավարել 82 տարեկանում։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ 77 տարեկանում առաջադրվում է նախագահի պաշտոնում։ Եթե Թրամփը երկրոդ անգամ հաղթի, նա Սպիտակ տունը կգլխավորի 78 տարեկանում։
Ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ Սենատի 100 անդամներից 67-ը 60 տարեկանից բարձր են։ Սենատորների միջին տարիքը 65 տարեկան է։ Սենատի ամենատարեց անդամներն են 90-ամյա Դիանա Ֆայնշթայնը եւ 89-ամյա Չակ Գրասլին: Ներկայացուցիչների պալատում քաղաքական գործիչների մեծ մասը միջին տարիքի ՝ 57 տարեկան են։ Պալատի 453 անդամներից միայն 189-ն են 60-ից բարձր տարիքի։