«Wildberries» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ Այսուհետեւ թերի ապրանքի վերադարձի դեպքում հաճախորդից գումար չի գանձվի։ Ապրանքի թերի լինելու, նաեւ սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում գնորդը պարզապես պետք է այդ մասին տեղեկացնի ապրանքների տրամադրման կետի մենեջերին։
Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ՝ պահեստում ապրանքների թերությունը հաստատելուց հետո: Մոտ ապագայում էլ ակնկալվում է թերություններով ապրանքների վերադարձի եւ սուրհանդակային առաքմամբ նոր համակարգի գործարկում։