ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 3-ի իր ուղերձում կողմնակիցներին իրեն միանալու կոչ է արել՝ խաղաղ կերպով արտահայտվելու դեպի բռնակալությունը սահող Ամերիկայի դեմ։ Թրամփն ասել է, որ Ջո Բայդենի կոռումպացված արդարադատության նախարարությունը դարձյալ ապօրինի մեղադրանքներ է ներկայացրել իր դեմ։
ԱՄՆ 45-րդ նախագահին սպառնում է ընդհանուր առմամբ 561 տարվա ազատազրկում՝ երեք քրեական մեղադրանքով։ «Ըստ տեղեկությունների՝ ձախերի հայտարարած վհուկորսի հետեւանքով ինձ սպառնում է ընդհանուր առմամբ 561 տարվա ազատազրկում։ Դա վեց կյանք է։ Բայց ով փորձում է մեկ ուրիշին 6 ժամկետով ցմահ բանտարկել, ցույց է տալիս իր սարսափը»,- եզրափակել է Թրամփը։
2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհի մասին հետաքննություն անցկացնող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը դեռ 2022-ի դեկտեմբերին խորհուրդ էր տալիս արգելել, որ Թրամփը եւս մեկ անգամ զբաղեցնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու արգելքից բացի՝ զեկույցում տրվում է եւս 10 հանձնարարական: Հանձնաժողովի պատրաստած 845-էջանոց հաշվետվությունը հիմնված էր վկաների հազարից ավելի հարցազրույցների, հավաքված փաստաթղթերի, ներառյալ էլեկտրոնային նամակների, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսային ձայնագրությունների եւ մեկուկես տարվա հետաքննության վրա: