ՀՀ պետական եկամուտների ծառայությունից հայտնել են, որ 2023-ի հունվարից հուլիսի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրիլիոն 265 միլիարդ դրամի հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր: Նշվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 178,4 միլիարդ դրամով կամ 16,4%-ով:
«Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի եւ մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում 2023 թվականի հունվար-հուլիսի ընթացքում ապահովված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կլինի 223,9 մլրդ դրամ կամ 21.5%»,– ասված է հաղորդագրությունում։
2023-ի առաջին կիսամյակում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210,2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 միլիարդ դրամով կամ 63%-ով: