Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտել ԱՄՆ-ից Վրաստանի տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաարտահանման/արտահանման սահմանափակումները:
Եվրոպայից ներմուծման սահմանափակումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 26-ից, ինչպես նախատեսված է ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթով։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ սահմանափակումները կիրականացվեն ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համապատասխան եւ կազդեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի վրա։ Ֆինանսների նախարարությունն ու եկամուտների ծառայությունն այս պահին այլ պատժամիջոցների միանալու թեման չեն քննարկում։
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանակում մինչ այժմ սահմանափակվում էր 50 հազար եվրոյից ավելի թանկարժեք մեքենաների արտահանումը Ռուսաստան, պատժամիջոցների 11-րդ փաթեթը վերաբերում է 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով մեքենաներին, ինչպես նաեւ էլեկտրական եւ հիբրիդային մեքենաներին։