Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առեւանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է։
Հաղորդագրության համաձայն` Խաչատրյանին հետազոտել են բժիշկները։ Տրամադրվել են փաստաբան եւ թարգմանիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել, եւ նախնական հարցաքննություն է կատարվել։ Այժմ քննչական գործողություններ են կատարվում։