Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ օգոստոսի 3-ի սողանքի հետեւանքով ավերվել են Վրաստանի Ռաչայի մարզի Շովի հանգստավայրի գրեթե բոլոր զբոսաշրջային օբյեկտները, վնասվել են ենթակառուցվածքները։ Աղետի գոտում շարունակում են աշխատել մի քանի հարյուր փրկարարներ։ Այս պահին հաստատվել է մահվան 2 դեպք։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ մինչեւ 10:02-ը չեն կարողացել կապ հաստատել Շովիում գտնվող 35 մարդու հետ։ Ավելի քան 150 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք և գտնվում է փրկարարների և ոստիկանների մոտ։
Շովիում սողանքին նպաստել է հորդառատ անձրևը։ Նախարար Կարսելաձեն նշել է, որ հաշվի առնելով սողանքի աշխարհագրությունը՝ աղետի մասշտաբներն աննախադեպ են։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 4-ին կժամանի աղետի գոտի։