Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 3-ի առեւտրային նստաշրջանների արդյունքում Նյու-Յորքի NYMEХ բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.74%-ով եւ կազմել 81,73 դոլար։ Լոնդոնի IСE բորսայում Brent տեսակի նավթի գինն աճել է 2,35%-ով եւ կազմել 85,24 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
NYMEX բորսայի օգոստոսի 3-ի առեւտրային նստաշրջանի արդյունքում ոսկու գինը նվազել է 0,12%-ով եւ կազմել 1970.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0,71%-ով եւ կազմել 23,62 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0,45%-ով եւ կազմել 922.50 դոլար:
Ոսկու չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31,1 գրամ):
Նավթային ֆյուչերսների առեւտրում առաջին տեղը զբաղեցնող Նյու Յորքի ամերիկյան ֆյուչերսային NYMEХ բորսան հիմնադրվել է 1882-ին: Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների եւ ընտրանքների ICE բորսան հիմնադրվել է Նյու Յորքի բորսայից ուղիղ 100 տարի անց՝ 1982-ին: Ներկայում առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների եւ COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: