Երեկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակեց իր խորհրդականին՝ Երեւանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին: Ոնց որ թե Ֆեյսբուքը հենց այս նշանակմանն էր սպասում:
«Մի հատ Պապիկյան Սուրոյի պամպերսը համենայնդեպս ստուգեք. տեղակալ Հրաչը լավ նշան չէ»,- գրում է օգտատեր Գեւորգ Էմին-Տերյանը:
Լրագրող Կորյուն Սիմոնյանի համար այս նշանակման մեջ ինչ-որ կիսատ բան կա. «Եթե Հրաչին նշանակում են ՊՆ փոխնախարար, ապա պահանջում եմ Արփի Դավոյանին նշանակել կաթողիկոս»:
Քրիստինե Բեժանյանը կարծես հասկացել է իշխանության «կոթողային» նշանակումների սկզբունքը: «Պաշտպանության նախարարի տեղակալը տեղակալ չունի՞: Ինձ դրեք, էլի, դժվար ինձնից անտեղյակ մարդ գտնեք»,- խնդրում է ֆեյսբուքյան օգտատերը:
Տուրիզմի փորձագետ Դիանա Մնացականյանը գնահատում է Փաշինյանի հումորը. «Ասել եմ ու կասեմ՝ աշխարհի շուլուխչի ազգն ենք: Ես հիշում եմ նրա գռոզնի (Հրաչյա Սարգսյանի — Մ. Ա.) ժողովները»:
Ղարաբաղցի Անուշ Շահրամանյանը փորձել է հասկանալ սկզբունքը, թե ինչպես Հրաչյա Սարգսյանը նշանակվեց պաշտպանության փոխնախարար: Նա Վիքիպեդիայում թերթում է նախկին խորհրդականի կենսագրությունն ու գրում. «Նույն հաջողությամբ այդ եւ այլ լուրջ պաշտոնների կարող են նշանակվել պարուհիներ, դերասաններ եւ թատերագետներ»: