Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ 15:00-ի սահմաններում Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են ցորենի դաշտում կոմբայնով հունձ անող Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։