Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օգոստոսի 5-ին եւ առաջիկա երեք օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, օգոստոսի 5-ին եւ 6-ին որոշ վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Օգոստոսի 5-ի երեկոյան կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ են սպասվում նաեւ Երեւանում։ Երեկոյան ժամերին եւ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։