ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Ֆրանսիան պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Դեսպանն իր թվիթերյան գրառման մեջ վերահրապարակել է ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի` arte.tv–ի ռեպորտաժը, որում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր վիճակը։
«Ֆրանսիան պահանջում է վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ անխափան գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը»,- շեշտել է Դըկոտինյին:
Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գրել էր, որ Ֆրանսիայի դեսպանատունն արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։