Ըստ բելառուսական «Բելտա» գործակալության՝ Ադրբեջանի ԱԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Ազեր Ալիեւը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հերթական խաղերը կանցկացվեն Ադրբեջանում 2025-ին։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանն արդեն մարզական միջոցառումների անցկացման լավ փորձ ունի եւ հաճելիորեն կզարմացնի բոլոր հյուրերին։ «Հուսով ենք՝ ԱՊՀ երկրների 3-րդ խաղերը, որոնք երկու տարի հետո կանցկացվեն Ադրբեջանում, նույնպես պատշաճ մակարդակով կկազմակերպենք: Թերեւս ավելի շատ շրջաններ կներառենք»,- նշել է նա: Խաղերին մասնակցել է 177 մարզիկ, որոնք ներկայացնում են 16 մարզաձեւեր։ ԱՊՀ երկրների 2-րդ խաղերն անցկացվում են օգոստոսի 4-14-ը Բելառուսի 11 քաղաքներում։
ԱՊՀ երկրների 3-րդ խաղերում իր հավաքականի մասնակցության կամ մասնակցությունից հրաժարվելու մասին պաշտոնական Երեւանը դեռ չի հայտնել: