Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ ինքնիշխան տարածքը ներկայացվում է իբրեւ Ադրբեջանի տարածք: «Ինչպես երեւում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն եւ հարեւանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք:
Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երեւանն ու Սեւանա լիճը երեւում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի եւ անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ:
Հեռուստաեթերում ՀՀ ամբողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ՀՀ ԱԳՆ
նախորդը