ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օգոստոսի 6-8-ը Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 6-ին առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին կլինի հարավարեւելյան` 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ օգոստոսի 10-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Oգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ մայրաքաղաքում օգոստոսի 6-ին, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա օրերին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։