Հայպետհիդրոմետը օգոստոսի 7-ին «գուժել» է, որ երեք օր անց՝ օգոստոսի 10-ից Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան կներթափանցի հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։
Օգոստոսի 10-13-ին՝ ցերեկը 16։00-18։00-ն, Արարատյան դաշտում եւ Երեւանում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը՝ մինչեւ +40․․․+42 աստիճան։
Օգոստոսի 10-13-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։