Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2023» լրագրողական մրցույթի մեկնարկը: Նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումը, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։
«Թվապատումը» նպաստում է հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը երկրում ընթացող իրադարձությունների և զարգացումների, մարդու իրավունքների, ճգնաժամերի, մարդասիրական խնդիրների, տնտեսության տարբեր ճյուղերի, կայունացման ճանապարհների և հնարավոր լուծումների վերաբերյալ՝ խրախուսելով հավաստի լրատվությունն ու լրագրության բազմաշերտ, վերլուծական ժանրերը, ինչպիսիք են հետաքննական, բացատրական և տվյալների լրագրությունը։
«Թվապատում 2023» մրցույթի անվանակարգերի և մրցանակային ֆոնդի մասին կարդացե՛ք սկզբնաղբյուրում։