Հաշվի առնելով դպրոցական պայուսակների պակասը՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:
Ըստ այդմ՝ մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքման կետեր: Արցախի ԿԳՄՍՆ-ն խնդրում է՝ ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ, առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), կարող են հանձնել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցների հավաքման կետեր:
«Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու, բարության ու գիտելիքի լույս տարածելու»,- ասվում Արցախի ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում: