«Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ Դաղստանում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ռուս-ադրբեջանական սահմանի մոտ կանխել են 36 տոննա ազնվամորու ներմուծումը։ Նշվում է, որ Ադրբեջանից Ռուսաստան տեղափոխվող բեռը խախտում էր ՌԴ կարանտինային բուսասանիտարական պահանջները:
Մասնագետները փաստաթղթային ստուգումների ընթացքում բացահայտել են բուսասանիտարական հավաստագրերի հետ մակնշման տեղեկության անհամապատասխանություն, ինչը Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» որոշման խախտում է: Բեռնատարները հետ են ուղարկվել Ադրբեջան։