Ուկրաինայի Ազգային դիմադրության կենտրոնից հայտնել են, որ ռուսներն ուկրաինական դիրքերի վրա զանգվածային հարձակումների համար օգտագործում են զորակոչվածներին եւ գերիներին, իսկ կանոնավոր զինծառայողներին ուղարկում են մարտի, երբ մարտադաշտում վիճակը վերահսկելի է դառնում:
«ՌԴ զինված ուժերի ռազմական ղեկավարությունը կիրառում է զորակոչվածներին եւ գերիներին ուկրաինական դիրքերի վրա զանգվածային հարձակումների համար օգտագործելու պրակտիկան: Միայն այն բանից հետո, երբ հրամանատարությունը տեսնում է նման հարձակումների հաջողությունը, օգտագործվում է զինվորական անձնակազմը: Նման մեթոդները գործնականում կիրառվում են առաջնագծի ամբողջ երկայնքով»։
Ընդհատակի տվյալներով՝ գրոհի ուղարկված ռուսական անձնակազմը պատրաստված չէ եւ պատշաճ համալրված չէ նման գործողությունների համար։ Նշվում է, որ հակառակորդի ռազմական ղեկավարությունը հաշվի չի առնում մեծ կորուստները, քանի որ աշնանը Ռուսաստանի Դաշնությունում զորակոչի նոր ալիք է նախատեսվում։