Յուրմալայում ավարտվել է Laima Rendezvous Jūrmala 2023 փառատոնը, որին ռուսական շոու բիզնեսից մասնակցել են միայն Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը: Փառատոնի փակումից հետո կազմակերպիչ, լատվիացի երգիչ Լայմա Վայկուլեին «Настоящее Время»-ի լրագրողը հարցրել է. «Գիտե՞ք, Ռուսաստանում շատ արվեստագետներ ձեւացնում են, թե անտեսում են քաղաքականությունն ու պատերազմը, եւ այս փառատոնում, ինչպես տեսանք, արվեստագետները ոչ միայն բեմ են բարձրանում, այլ նաեւ քաղաքական հայտարարություններ են անում։ Ինչո՞ւ է սա կարեւոր ձեզ համար, եւ ինչո՞ւ է դա հնարավոր «Լայմա Ռանդեւու» փառատոնում»:
Խորհրդային բեմերի հայտնի արտիստը հիշել է այսպիսի մի դրվագ. «Մի անգամ, երբ ասացի՝ «Վայ, ես սովետի երեխա եմ, չեմ սիրել… ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, ոչ մի տեղ չեմ մասնակցել», ասաց՝ «Դուք գիտեք, թե որտեղից է «ապուշ» բառը գալիս՝ Հունաստանից: Այդպես էին անվանում մարդկանց, ովքեր չեն հետաքրքրվում քաղաքականությամբ»:
Ուրեմն ասում եմ՝ այո՛, ես լրիվ ապուշ էի։ Ուստի իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, ապուշ են։ Եվ սա իմը չէ, բայց սա հին բառ է Հունաստանից, որն այստեղ բնորոշում է քաղաքականությամբ չհետաքրքրվող մարդկանց։ Այսպիսով՝ մենք «մեր հացը կերանք», քանի որ մեզ չէր հետաքրքրում քաղաքականությունը։ Ափսոս»: